Հասարակություն

Մենք աջակցելու ենք Հայաստանում զբոսաշրջիկների հոսքին. Զուրաբ Պոլոլիկաշվիլի

Մենք աջակցելու ենք Հայաստանում զբոսաշրջիկների հոսքին. Զուրաբ Պոլոլիկաշվիլի

Այսօր, ինչպես վաղ հայտնել էինք Կոտայքի մարզում գտնվող Հատիս սարի գագաթին մեկնարկեց Հիսուսի արձանի տեղադրման տեղանքի զննման աշխատանքներ, որի լուսաբանման համար ներկա էին ինչպես Հայաստանից, այնպես էլ եվրոպական երկրներից հայտնի լրատվամիջոցներ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված էր նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կոմիտեյի նախագահ Զուրաբ Պոլոլիկաշվիլին, որը լրագրողների հետ հանդիպմանն իր հիացմուքն արտահայտեց նախաձեռնության վերաբերյալ :

Շնորհավորելով հրաշալի գաղափարի կապակցությամբ, Պոլոլիկաշվիլին ասաց, որ Հիսուսի արձանը շատ նորարարական և ինքնատիպ մի բան է մեր տարածաշրջանում։ Զարմանք արտահայտելով յոթօրյա ժամկետում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ համոզմունք արտահայտեց, որ երեք տարի անց ներկա կգտնվի արձանի բացման արարողությանը: 

Պոլոլիկաշվիլին վստահեցրեց, որ բազմաթիվ Հիսուս Քրիստոսի արձաններ է տեսել, սակայն Հատիսի վրա տեղադրվող արձանը շատ ինքնատիպ է, իսկական հայկական ճարտարագիտական ոգով։ Նրա խոսքով համավարակից հետո Հայաստանում օդանավակայանները լեփ-լեցուն են, հյուրանոցները ևս: Ընդգծեց և կարևորեց հայկական հյուրընկալության բացառիկությունը, և դրանով իսկ պայմանավորված էլ խոստացավ, որ այս մեծ ծրագրի շրջանակներում նաև  լինելու է իրենց աջակցությունը զբոսաշրջիկների հոսքը ապահովելու մասով:

Նշեց նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ քննարկել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտը խթանող մի շարք ծրագրեր:

«Նշեմ նաև կրոնական զբոսաշրջության մասին, որը նոր թրենդ է ոչ միայն այս տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար։ Պատմության ընթացքում Հայաստանը եղել է և շարունակաբար կլինի մի վայր, որտեղ զբոսաշրջիկները կայցելեն կրոնական նկատառումներից ելնելով։Այս վայրը, որտեղ, որ մենք կանգնած ենք միանշանակ կլինի ամենաշատ այցելվող վայրերից մեկը: Կարծում եմ սա Հայաստանի զբոսաշրջային գործունեության համար կարևորագույն նոր ակտիվներից մեկն է հանդիսանալու։ Գագիկ Ծառուկյանը շատ մեծ բան է անում զբոսաշրջության զարգացման համար։Այս պարագայում նա փորձում է ծառայել Աստծուն և այս ամենն անում է հենց Աստվածը։ Մենք նաև միասին Գագիկ  Ծառուկայնի հետ զարգացնում ենք գյուղական զբոսաշրջությունը, որը շատ կարևոր է: Հայաստանում շատ բաներ կան անելու, շատ նախագծեր իրականացնելու։Այդ ֆորումը խիստ կարևոր կլինի օտարերկրյա  ներդրողների  հոսք կատարելու ուղղակի»ՙ-ասաց ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կոմիտեյի գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image