Նոր աղմկահարույց պատմություն է հասունանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կապված: Կառավարությունը պատրաստվում է Ագրարային համալսարանից վերցնել 2-րդ մասնաշենքը` շուրջ 10 000 քմ ընդհանուր մակերեսով, եւ հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին: Համալսարանի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ օրերս այդ նպատակով, ոչ աշխատանքային ժամին Ագրարային համալսարան են այցելել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը եւ Ֆրանսիայի դեսպանը: Նրանք` ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, շրջել են 2-րդ մասնաշենքում եւ ծանոթացել շենքային պայմաններին: Այցն իրականացվել է արձակուրդային ժամանակահատվածում, որպեսզի խուսափեն ավելորդ աղմուկից: Սակայն համալսարանի դասախոսներին հայտնի է դարձել այցի նպատակը, եւ նրանք պատրաստվում են իրականացնել բողոքի ակցիաներ: Հիշեցնենք, որ 2023թ. ագրարայինի 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկը՝ շուրջ 2500 քմ մակերեսով, հանձնվել էր Ճարտարապետության եւ շինարարության համալսարանին:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեց...
Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ կասեմ հետևյալը. այս փաստաթուղթը և այն նշելու օրը...
Ռուսաստանը ռեկորդային ծավալով բենզին է ներմուծել
Ռուսաստանը հունիսին Բելառուսից բենզինի ներկրումը հասցրել է պատմական առավելագույնի։ Այս մասին գրում է...
Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, քաղաքական գործիչ և լրագրող Լար...
×
❮
❯