Մինչ «Գեւորգ Պապոյան եւ մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետեւաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել: Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով: «Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերեւս, նաեւ սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯