Քաղաքականություն

Գյումրու ընտրություններին երեք քաղաքական ուժ առաջադրվեց

Գյումրու ընտրություններին երեք քաղաքական ուժ առաջադրվեց

Hraparak.am-ը տեղեկացավ, որ այսօր արդեն 3 քաղաքական ուժ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել ընտրության մասնակցելու փաստաթղթերը`ընտրական ցուցակներում ընդգրկվածների անունները։ Առաջինը հանձնաժողովին փաստաթղթեր է ներկայացրել «Կոմունիստական կուսակցությունը», որի ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ևս պարտաճանաչություն է դրսևորել, կուսակցության ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և փաստաթղթերն է ներկայացրել նաև «Գյումրեցու որոշում» կուսակցությունը` ի դեմս Արտյոմ Թումանյանի, որը նախկինում Նիկոլ Փաշինյանի մոլի համակիրն էր ։

Հավանաբար, մյուս քաղաքական ուժերը վաղը կառաջադրվեն։ Հիշեցնենք, որ մարտի 30 ֊ին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image