Goal-ի թարմացված վարկանիշում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդի դիրքը շարունակում է զբաղեցնել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։
Վարկանիշում զգալի առաջընթաց է գրանցել «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին, որը բարձրացել է երկրորդ հորիզոնական։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի երիտասարդ վինգեր Լամին Յամալը։