Գրել էինք, որ Սամվել Բաբայանը գտնվում է կառավարության շենքի դիմաց ։Քիչ առաջ նա լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց, ասաց, որ օրերս հանդես կգա հայտարարությամբ և նստեց թանկարժեք ավտոմեքենան և հեռացավ, սակայն նա նորից հետ վերադարձավ ու մտավ շենք։
Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ Դավիթ Տոնոյանի մեքենան, սակայն նա մեքենայի մեջ չէ, հետևաբար՝ նա ևս շենքում է, ամենայն հավանականությամբ, Բաբայանի և Տոնոյանի մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում կառավարության շենքում։
Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Տոնոյանն այսօր ազատվել է պաշտոնից, նրան փոխարինում է Վաղարշակ Հարությունյանը։