Հասարակություն

Հոգեւոր դասը բաժանվել է երկու հակադիր ճամբարի

Հոգեւոր դասը բաժանվել է երկու հակադիր ճամբարի

Մայր Աթոռում եւ եկեղեցականների շրջանում լարված շրջան է` հաշված օրեր են մնացել Էջմիածնում տեղի ունենալիք հոգեւոր արարողություններին` Մայր տաճարի վերաօծմանը եւ Մյուռոնօրհնեքին։ Բայց առավել լարվել է մթնոլորտն այն բանի հետո, երբ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի ծառայությունը կապվել է Մայր աթոռի հետ եւ հայտնել, որ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել վերաօծման արարողությանը: Նրա հետ միասին, բնականաբար, արարողությանը մասնակցելու են նաեւ ԱԺ նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ իշխանությունից մյուս հրավիրվածները:

Փաշինյանի այս որոշումը, մեր տեղեկություններով, պառակտել է հոգեւոր դասին` եկեղեցում երկու թեւ է առաջացել։ Մեկը հակաիշխանական թեւն է, որը մտավախություն ունի, որ այս կարեւոր եկեղեցական միջոցառումները դառնալու են իշխանական միջոցառումներ, որովհետեւ պարզ է, որ ընդդիմությունը, ՀՀ նախկին նախագահները, վարչապետները չեն մասնակցելու դրան` չնչին բացառությունները չհաշված: Այս թեւն ի սկզբանե դեմ է եղել հրավիրատոմսեր ուղարկելուն եւ համոզված է եղել, որ այս արարողությունները պետք է դառնան հայ հասարակության համախմբման, պայքարող եւ իշխանափոխության ձգտող հանրության ոգեշնչման առիթ, այլ ոչ թե ՔՊ-ականների` եկեղեցին «գրավելու» օր: Փոխարենը ցնծության մեջ է եկեղեցու «նիկոլական թեւը», որը երջանիկ է, որ հարթվում են Էջմիածին- իշխանություն հարաբերությունները, որ սրանով կամուրջ է գցվում Վեհափառի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Մեր տեղեկություններով, անչափ գոհ է նաեւ ինքը` Վեհափառը, որն աժիոտաժի մեջ պատրաստվում է արարողություններին: Սա նաեւ կօգնի, որ եկեղեցին վերջնականապես տարանջատվի Բագրատ սրբազանից եւ նրա ղեկավարած շարժումից, ինչը Վեհափառի մեծ ցանկությունն է:

Նկատենք, որ արարողություններին մասնակցելու որոշմամբ Նիկոլ Փաշինյանն էլ ուժեղացնում է իր դիրքերը եւ ի ցույց է դնում եկեղեցու` երկդիմի պահվածքը: Եւ դեռ հայտնի չէ, թե բուն արարողությունների ժամանակ նա ինչպես կպահի իրեն եւ դրա արդյունքում որքան կտուժի եկեղեցին:

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image