Հասարակություն

Կառուցել, որովհետեւ Ենոքավանը Փաշինյանի հայրական գյո՞ւղն է

Կառուցել, որովհետեւ Ենոքավանը Փաշինյանի հայրական գյո՞ւղն է

2024 թվականին կառուցվեց Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի սկզբնամասը՝ 6,3 կմ, իսկ մնացած 63,5 կիլոմետրը չսարքվեց։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2024թ. պետական բյուջեի ծրագրով իրականացվել են 6.3 կմ երկարությամբ՝ (Մ-4) - Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի) – (Հ-58), հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Ենոքավան տանող) հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այն համարվում է Մ-4-Ենոքավան-Կարմիրգյուղ-Հ-58 ճանապարհի սկզբնամաս, ճանապարհի մնացած՝ 63.5 կմ հատվածի վերականգնումը ե՞րբ է նախատեսված։ Եթե մնացած 63,5 հատվածը չի վերականգնվելու, 6,3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն ի՞նչ խնդիր է լուծել»։ 

Հոկտեմբերի 24-ին «Ճանապարհային դեպարտամենտ»  հիմնադրամից ստացված պատասխանում նշված է․  «Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ6+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են՝ հաշվի առնելով Ենոքավանի զբոսաշրջային նշանակությունը։ Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ6+300-կմ71+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար կազմվել են նախագծային փաստաթղթեր, եւ աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2026թ.»։ 2026 թվականին կերեւա՝ այդ ճանապարհի շարունակությունը կառուցվե՞ց, թե՞ ոչ։ Ենոքավան-Կարմիրգյուղ  ճանապարհի սկզբի 6,3 կիլոմետրը 2024 թվականին  կառուցվել է՝ հաշվի առնելով Ենոքավանի զբոսաշրջային նշանակությո՞ւնը, թե՞ այն, որ Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի հայրական գյուղն է, եւ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները հաճախ են հանգստանում Ենոքավան գյուղի  բնության եւ հանգստի օբյեկտներում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image