ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը, հավանաբար, կշարունակի քննարկումները Պուտինի հետ Զելենսկու հետ զրույցից հետո», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱՄՆ պաշտոնյայի, Թրամփը պլանավորում է Զելենսկու հետ խոսել այն մասին, թե ինչպես «ավարտել պատերազմը». «նախագահը շատ հրատապ է համարում փորձել այն ավարտել»։
ԱՄՆ նախագահտ հուլիսի 7-ին, երեքշաբթի օրը, կմեկնի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։
Ըստ Քելլիի, Թրամփը չորեքշաբթի օրը կհանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաաի հետ, նա նաև նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի շրջանակներում։