Քաղաքականություն

ՔՊ-ն տապալեց Գյումրի համայնքի բյուջեի հաստատումը․ քաղաքապետն ափերից դուրս եկավ

ՔՊ-ն տապալեց Գյումրի համայնքի բյուջեի հաստատումը․ քաղաքապետն ափերից դուրս եկավ

Օրեր առաջ մենք գրել էինք , որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում է  տապալել Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատումը, ընդհուպ մինչև դատական հայցերով են ուզում հանդես գալ՝  ընդդեմ գործող քաղաքապետի: Այսօր Գյումրւ ավագանու արտահերթ նիստին, ինչպես սպասվում էր, ՔՊ-ն դեմ քվեարկեց բյուջեի հաստատմանը, իսկ մյուս երկու խմբակցությունները՝ «Զարթոնքն» ու «Ապրելու երկիրը»՝ ձեռնպահ, կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինքն» ու ՀՀԿ-ն, ինչը բավարար չէր նախագածի հաստատմանը : Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ակնհայտ սրտնեղեց եւ չկարողանալով տիրապետել իրեն՝ ասաց․ 

«Մենք շատ ծրագրեր ունեինք ընդունելու, մենք մեր քաղաքի բնակիչներին պիտի պարզ ճակատով նայենք, մենք շատ ծրագրեր ունեինք անելու, բայց ինչ-ինչ ամբիցիաներից ելնելով չընդունվեց, գյումրեցիներն իրենց գնահատականը կտան , թող ամեն մարդու խղճի չափ Աստված իր դեմը բերի»: 

Իսկ ահա ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ պահը չկորցրեց խայթելու՝ ասելով, թե շնորհավորում է Բալասանյան դաշինքին  եւ ՀՀԿ-ին կրկին վերամիավորվելու առթիվ, ինչպես տարիներ առաջ էր:

Ավելացնենք նաև, որ ինչպես գրել էինք, այսօր նաև Բալասանյան դաշինքն ընտրեց երկու փոխքաղաքապետ սեփական թիմից։ Լուսինե Սանոյանը եւ Սուրեն Ջանոյանն ընտրվեցին փոխքաղաքապետեր, նրանց թեկնածությանը դեմ քվեարկեցին ՔՊ-ականները;

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image