Պատերազմին զոհ գնաց տղաների մի սերունդ, Արցախի 75 տոկոսի կորուստ, և իշխանությունը, որի ժամանակ ա տեղի է ունեցել, ստանում է շուրջ 54 տոկոս ձայներ, իսկ օրինակ՝ «Պատիվ ունեմ»-ը մի կերպ հաղթահարում է ԱԺ մտնելու շեմը։ Սա ինչ հայկական ֆենոմեն է։ Այսօր մամուլի ասուլիսով հնադես եկած «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց՝ պետք է վերլուծել, պետք է հասկանալ։ Բայց․«Հայաստանի Հանրապետությունում կա հասարակության մի մեծ հատված, որը մոլորված է և մեր քաղաքացիներին ես ասում եմ՝ մոլորյալներ, որովհետև չի կարող երկրում լինել մի իրավիճակ, որը մենք ունենք այսօր և դրա պատասխանատուն ստանա ՀՀ շուրջ 600 հազար և ավելի մարդկանց քվե։ Բայց ունենք փաստ, ուստի մեզ պետք է ժամանակ, որ հասկանանք, թե ինչու այդպես ստացվեց։ Ես այս պահին Ձեր հարցի պատախանը չունեմ»։
Հնչեց նաև հարց՝ արդյոք պատրաստվու՞մ են համերաշխության գնալ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս հայտարարած համերաշխության համատեքստում։ Առհասարակ՝ ինչ գործելաոճ են պատկերացնում խորհրդարանում։
Արթուր Վանեցյան․«Ես Նիկոլ Փաշինյանի ելույթում չտեսա համերաշխության կոչ և ցանկություն։ Ես տեսա սպառնալիքների տարափ՝ ուղղակի ձևակերպված ավելի մեղմ և ավելի գեղեցիկ բառերով»։
Արթուր Վանեցյանի պատասխանն ամփոփվեց՝ չես կարող համերաշխության կոչ անել և միաժամանակ ասել, որ «մեկ ա, բոլորին պառկեցնելու ենք, նստեցնելու ենք, էս ենք անելու, էն․․ խոսքերին հավատալ ես չեմ ուզում և չեմ կարող»։
Եթե Նիկոլ Փաշինյանն իրապես ուզում է, որ հասարակության մեջ համերաշխություն լինի, իսկ մեր երկրին՝ հանգստություն, ապա պետք է իր քայլերով շատ կարճ մժամանակահատվածում ցույց տա, որ փոխվել է։ Քանի որ իշխանության մեջ գտնվելու Նիկոլ Փաշինյանի 3 տարիներին կոչերն ու իրողությունները էապես տարբեր են։
«Եթե Նիկոլ Փաշինյանը կփորձի մեր երկրին բերել հանգստոթյուն, ես միայն ուրախ կլինեմ, բայց դա ժամանակը ցույց կտա։ Եվ մեր մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային․ եթե կտեսնենք, որ կարողանում է փոխվել, դառնալ պետական գործիչ, որին, անկեղծ, ես չեմ հավատում, ապա, իհարկե, պետք է հասկանանք, իրողություններն ընդունենք և գործենք այդ տրամաբանութամբ։ Բայց նորից եմ կրկնում՝ մենք հստակ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական միավոր ենք, և դա չի նշանակում, որ պետք է լինենք իշխանությունների հետ թշնամության մեջ։Թշնամիներ երկրի ներսում որևէ մեկը պետք է չփնտրի և չունենա։ Հայելային վերաբերմունք է լինելու։ Եկեք խոսքերին չհատավանք, սպասենք գործողություններին։