Միջազգային

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է

Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է հրադադար և Կոստյանտինովկայում զոհված զինծառայողների մարմինների հանձնման կազմակերպում։

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական գործողություն իրականացնել Կոստյանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինների տեղափոխման համար։

Հուլիսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով ժամը 13:00-ից մինչև 19:00-ն), ուկրաինական կողմին խնդրվում է դադարեցնել քաղաքի հրետակոծությունը։

Ուկրաինան պետք է ռուսական հրամանատարությանը տեղեկացնի մարմինների տեղափոխման վերաբերյալ իր որոշման մասին մինչև հուլիսի 5-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ն», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերը «գրավել են Կոստյանտինովկան»։

Հետագայում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է ռուսական զորքերի կողմից Կոստյանտինովկայի գրավման մասին տեղեկությունները։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image