Ինչ էինք` ինչ դառանք: Արցախի համար տարիներով պայքարած, ձյանն ու սառնամանիքին ամիսներով փողոցից տուն չգնացած, սովետական զորքից ու կագեբեից չվախեցած, զենքը ձեռքին տարիներով թշնամու անհավասար ուժերի դեմ կռված ազգից վերածվեցինք Արցախից հոգնած, Արցախի բեռը թոթափած եւ իշխանությունների ամեն հայրենադավ արարքը հանդուրժող հանրույթի: Անկախության 30 եւ ավելի տարիները մեզ ոչ թե պինդ, սկզբունքային, դեպի իր նպատակը գնացող ազգ դարձրին, ոչ թե ազգային ինքնության ու պետականության գաղափարն ամրապնդեցին, այլ ճիշտ հակառակը` վերածեցին ամեն ինչի հետ հաշտվող, խեղճ ու հարմարվող մի հանրույթի, որն իր ազգային գենը չի գիտակցում, որը կարող է հեշտությամբ հեռանալ իր հայրենիքից, որը խստապահանջ չէ իր իշխանությունների, նրանց վարքուբարքի նկատմամբ եւ կարող է արդարացնել ցանկացած կորուստ ու պարտություն: Նաեւ կարող է հանդուրժել, որ Արցախը հայաթափվի, թշնամին գա՝ իր սարերում դիրքավորվի եւ օրեր շարունակ ռմբակոծի իր սահմանամերձ գյուղերը: Կարող է հանգիստ հետեւել, թե ինչպես են իր քաղաքներում ծառեր կտրում, անորակ ասֆալտ անում: Կարող է թույլ տալ, որ իր կենսամակարդակը չբարձրացնեն, բայց իր վրա բարձր հարկեր դնեն: Նաեւ կարող է թույլ տալ, որ ապաշնորհ ու տգետ մարդիկ իշխեն իր վրա: Իր ծոցից ելած քաղաքական գործիչը ծախվի, իր մտավորականը ծառայի իշխանություններին` կերակրատաշտին հնարավորինս մոտ գտնվելու համար: Իսկ երբ խնդրեն մտավորականի խոսք ասել, հայտարարի` ծեր եմ, կին չունեմ, ուստի չեմ կարող կարծիք հայտնել Արցախի ճակատագրի, գերիների, վտանգված Հայաստանի մասին: Հասարակությունը պետք է անողոք լինի անհայրենիք իշխանավորի, շահամոլ մտավորականի, ծախու լրագրողի նկատմամբ: Ոչ մի արդարացում հարգելի չպետք է համարի:
Հասարակություն
Ամենաընթերցված
Պատժում են բոլորին
Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...
Առաջիկա ընտրությունների պատճառով Իրանի հետ «քաղաքա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր չէ շ...
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Ար...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝...
Ռուսական վճարային համակարգը դադարեցրել է դեպի Հայա...
Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումից հետո ռուսական «Золотая Корона» վճա...
×
❮
❯