ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հանել իրանական ակտիվների վրա սահմանված արգելանքը կամ էլ թուլացնել հակաիրանական սանկցիաները, որպես հնարավոր համաձայնագրի ստորագրման խթանիչ «բոնուս»։ «Ամեն բան կախված է լինելու պայմաններից։ Դա նշանակում է, որ որեւէ բոնուս, որը կխթաներ համաձայնագրի ստորագրումը, կամ որեւէ բարի կամքի դրսեւորում չի լինի»,- ասել է Ռուբիոն՝ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ։
Ռուբիոն մանրամասնել է, որ հակաիրանական սանկցիաներից մեղմացման ենթակա կլինեն միայն այն սանկցիաները, որոնք սահմանվել են իրանական միջուկային ծրագրի հետ կապված։ Սառեցված ակտիվներն էլ Իրանին չեն վերադարձվի, եթե ռիսկ լինի, որ դրանք կարող են օգտագործվել ռեգիոնում պրոքսի խմբերին օգնելու հաար։ Նշենք, որ վերջին ութ տարում հակաիրանական սանկցիաների թիվը, ըստ Bloomberg-ի, հասել է 2 հազարի։ Դրանք վերաբերվում են առաջին ոլորտներ եւ տնտեսության սեկտորներ, ընկերություններ, արժութային բորսաներ եւ այլն։