Հարցազրույց

Ընտրակաշառք, որն ավելի կդժվարացնի զինծառայության պայմանները. փորձագետը՝ Փաշինյանի որոշման մասին

Ընտրակաշառք, որն ավելի կդժվարացնի զինծառայության պայմանները. փորձագետը՝ Փաշինյանի որոշման մասին

«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:

- 2026 թ. ձմեռային զորակոչից արդեն պարտադիր զինծառայությունը կդառնա 1,5 տարի՝ 2-ի փոխարեն, այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի նախատեսվածից 6 ամսից շուտ: Փաշինյանը պնդում է՝ նման որոշման եկել են ՊՆ նախարարի, իսկ ավելի վաղ՝ խորհրդարանական գործընկերների հետ: Կարելի՞ է հավատալ իրեն կառավարություն հռչակած մարդու վերջին պնդմանը, ավելի՛ն, սա 2026-ի ընտրությունների առաջ նոր ընտրակաշառքի «ծուղակ» չէ՞:

- Ես էլ եմ այդ քայլը դիտարկում՝ որպես նախընտրական յուրօրինակ կաշառք։ Հարցն այն է, որ բանակում արդեն կա կենդանի ուժի պակաս, հակառակ դեպքում զինվորականները ստիպված չէին լինի երբեմն ամիսներով դիրքերից չիջնել։ Նաև կարիք չէր լինի, իբր, «վարժական հավաքների» կանչվող պահեստազորայիններին իրականում տանել մարտական հերթապահության։ Այսինքն կա մարդկային ռեսուրսի պակաս, որն այս օրինագիծը կյանքի կոչելու պատճառով է՛լ ավելի է խորանալու։ 

Այդ ռեսուրսի պակասն ամենայն հավանականությամբ լրացնելու են է՛լ ավելի շատ պահեստազորայիններ վարժանքների կանչելով։ Ավելին, մարդկային ռեսուրսի դեֆիցիտի պատճառով ծառայության պայմաններն էլ են բարդանալու։ Եւ այդ 1,5 տարվա ծառայությունը շատ ավելի ծանր պայմաններում է անցնելու ծանրաբեռնվածության ավելացման պատճառով։

- ՊՆ-ն պարզաբանում է, որ զինծառայության ժամկետի կրճատումը կբերի նաև պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազեցման: Կարո՞ղ է մի օր էլ որոշեն վերջնականապես «լուծարել» բանակը:

- Փաշինյանի ռեժիմը կրճատում է բանակի ծախսերը՝ միաժամանակ մեծացնելով ու հզորացնելով ռեպրեսիվ ապարատը. ոստիկանություն, ոստիկանության գվարդիա, ևն։ Այսինքն պետության՝ բոլորիս անվտանգության համար անհրաժեշտ միջոցների հաշվին Փաշինյանի անձնական անվտանգությունն են ապահովում։ Չգիտեմ, բանակը ի վերջը կլուծարեն, թե ոչ, բայց փաստ է, որ ներկայիս ռեժիմի բոլոր քայլերն ուղղված են այն թուլացնելուն, ավելի ու ավելի անգործունակ դարձնելուն։

- Այս որոշումը վտանգավոր է նաև Ադրբեջանի հարաճուն վերազինման ֆոնին, մի երկրի, որից կարելի է ամեն ինչ սպասել՝ «խաղաղասիրության» մասին կեղծ դիմակի ներքո:

- Ադրբեջանն ամեն օր պատրաստվում է նոր լայնածավալ պատերազմի։ Սկսած օրենսդրական փոփոխություններից՝ ուղղված բանակի թվաքանակի մեծացմանը, վերջացրած սպառազինության խոշոր գնումներով։  

Միաժամանակ Հայաստանի զինված ուժերի այս նպատակաուղղված թուլացումը այդ հարձակումը դարձնում է անխուսափելի, իսկ դրա հետևանքները կարող են գոյաբանական աղետի վերածվել հայ ազգի համար։ Վստահաբար, Փաշինյանի ավտոշարասյունն ու կարմիր բերետները չեն, որ կռվելու են Հայաստան ներխուժող ադրբեջանական հորդայի դեմ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image