Միջազգային

Նախագահի որդիները հանքարդյունաբերության մեջ մասնաբաժին են ստացել

Նախագահի որդիները հանքարդյունաբերության մեջ մասնաբաժին են ստացել

Dominari Securities ներդրումային ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիներին, տիրապետում է Ղազախստանում վոլֆրամի արդյունահանման զարգացման բիզնես նախագծի 20 տոկոսանոց փաթեթին։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, խոսքը Kaz Resources ընկերության մասին է, որ 25 թվականի նոյեմբերից «Թաու Քեն Սամրուկ» ընկերության հետ համաձայնագիր է կնքել Ղազախստանում վոլֆրամի հանքերի համատեղ արդյունահանման համար։

Բանակցությունների ընթացքոմ Dominari Securities ընկերության ներդրողները, որտեղ մասնաբաժին ունեն նախագահ Թրամփի որդիները՝ Էրիկն ու Դոնալդ-կրտսերը, 20 տոկոսանոց մասնաբաժին են ձեռք բերել ղազախական նախագծում։ Զուգահեռաբար, Cantor Fitzgerald ներդրումային ընկերությունը, որի ղեկավարումն իրականացնում են Բրենդոն եւ Քայլ Լաթնիկները՝ ԱՄՆ Առեւտրի նախարար Հովարդ Լաթնիկի որդիները, օգնել են ներդրողներից մեկին հավաքել 210 միլիոն դոլար այն բանի համար, որ ներդրում կատարի նույն նախագծի մեջ։ Նման ծառայության դիմաց Cantor Fitzgerald-ը կարող էր ստանալ մի քանի միլիոն դոլարի վճար։ Ուշագրավ է այն, որ նախագահ Թրամփի որդիները եւ նրանց գործընկերները այդ նախագծում գումար են ներդրել 6 օր առաջ այն բանից, երբ Վաշինգտոնն ու Աստանան 25 թվականի նոյեմբերի 6-ին պայմանագիր են կնքել հանքերի համատեղ արդյունահանում իրականացնելու մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image