Քաղաքականություն

2025-ը Հայաստանում լրջագույն որոշումների ու փոփոխությունների տարի է լինելու․ Տարասով

2025-ը Հայաստանում լրջագույն որոշումների ու փոփոխությունների տարի է լինելու․ Տարասով


2024 թվականը բավականին բարդ տարի էր Ռուսաստանի համար՝ ռազմական օպերացիա, Մերձավոր Արևելքում զարգացումները․ մենք կարողացանք խուսափել շատ վտանգներից ու չընկնել ամերիկացիների կողմից ձևավորված գեոպոլիտիկ անդունդը, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ ամփոփելով 2024 թվականը։ Նա նշեց, որ սպասում են ԱՄՆ-ում նախագահական ադմինիստրացիայի փոփոխությանը, որը միգուցե հնարավորություն կտա բանակցություններ սկսել՝ լայն սպեկտրի խնդիրների լուծման համար։

«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա այն կրիտիկական վիճակում է, խաղաղություն չկա, չի ստորագրվել ամենակարևորը, դիվանագիտական առաջխաղացում էլ չենք տեսնում, անընդհատ ձգտում են արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների մտերմացման, դե իսկ Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները շատ լարված են, դեռևս չեն կասեցվել, բայց շատ լարված են հարաբերությունները։ Հայաստանը գտնվում է բավականին բարդ, օդից կախված վիճակում, սակայն երկար ժամանակ չի կարողանալու այդ վիճակում  մնալ։ Կարծում եմ, որ 2025 թվականին ինչ-որ լուրջ, կարևոր որոշումներ կլինեն Երևանի համար»,- ասաց Տարասովը։
Պաշտոնական Երևանը տարօրինակ հարաբերությունների մեջ է բոլոր հետսովետական երկրների հետ, սակայն շուտով վերջնականորեն պարզ կլինի նրա որոշումը` դուրս գալի՞ս ենք ռուսական մասնակցությամբ միավորներից, թե՞ շարունակում ենք ձեւական անդամակցությունը։ 

Հարցին, թե 2025-ին կայացվելիք ի՞նչ որոշման մասին է կանկարկում Տարասովը, ասաց․ «Խաղաղություն կնքվելո՞ւ է, արդյոք խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ կստորագրվի, եթե ստորագրվի, նշանակում է դա կլինի առաջխաղացում, Թուրքիայի հետ հարաբերություններ կլինեն, Հայաստանը դուրս կգա իզոլացիայից։ Եթե խաղաղության պայմանագիրը չստորագրվի, հասկանում եք, Մերձավոր Արևելքում զարգացումները շատ բարդ բնույթ են ստանում և դրանք կարող են հասնել նաև Հայաստանին, սակայն այդ ժամանակ հայերի մասին ոչ ոք չի հիշի, Հայաստանը լքված վիճակում կհայտնվի, որովհետև սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, հետխորհրդային միջավայրի հետ միայն կենսունակությունն ապահովող կապերն է պահել, իսկ Արևմուտքը հեռու է, Արևմուտքը ճգնաժամ է ապրում հատկապես հիմա, երբ ամերիկյան ադմինսիտրացիան ավելի որոշիչ է գործում և ինքը` Եվրոպան հայերի մասին չի էլ հիշի, բանը դրան չի հասնի»,-ասում է ռուս քաղաքագետը։

Այն աշխարհաքաղաքական վիճակը, այն աշխարհագրական դիրքը, որն ունի Հայաստանը, նման քաղաքականություն վարելը իսկական ավանտյուրիզմ է՝ շեշտում է Տարասովը։

«Փաշինյանը Հայաստանը դեպի անդունդ է տանում»,-ասաց ռուս քաղաքագետը և հավելեց․ «2025 թվականը որոշիչ տարի է լինելու, լինելու են մեծ փոփոխություններ։ Ամերիկյան ադիմինիստրացիան կսկսի գործել, չեմ ուզում գուշակել, սակայն մեկնարկային կարգավիճակը Հայաստանի զրոյական է՝ ի տարբերություն Ադրբեջանի։ Ադրբեջանն իրեն պահում է առաջին քսանյակի մեջ մտնող կայսրության նման, Ալիևը Ադրբեջանը բարձրացրեց միջազգային քաղաքականության մեջ շատ լուրջ աստիճանի։ Հայաստանը ինչ-որ մի տեղ այնտեղ է՝ մարգինալացված գեոպոլիտիկ ինչ-որ վիճակներում»։ Տարասովն այդտեղ ամբողջությամբ Փաշինյանի մեղքն է տեսնում և այն քաղաքական կուրսի, որը Փաշինյանն ու նրա թիմը տարել են Հայաստանում։

«Այն աշխարհաքաղաքական դիրքը, որում գտնվում է Հայաստանը՝ անկախ Հայաստանի ղեկավարների ցանկություններից ու անձնական նախընտրություններից, նրանց թելադրած կուրսը զոմբիացված է։ Միայն Ռուսաստան, այլապես աղետ է լինելու, նրանք ընտրել են աղետ բերող ճանապարհը և մենք ականատեսն ենք դեպի այդ աղետի գնալու պրոցեսին»,- չարագուշակ կանխատեսումով եզրափակեց Ստանիսլավ Տարասովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image