Մշակույթ

«Հրեշը, որ իմ ներսում է»․ Netflix-ի եթերում

«Հրեշը, որ իմ ներսում է»․ Netflix-ի եթերում

Netflix-ը ներկայացրել է նոր սերիալ՝ «Հրեշը, որ իմ ներսում է»։ Գլխավոր դերում հանդես է եկել Քլեր Դեյնսը։ Թրիլերի գլխավոր հերոսուհին փորձում է տեսնել շինարարական խոշոր ընկերության տիրոջ ներսում նստած հրեշին։ Վերջինս էլ, բնականաբար, փորձում է բացահայտել հերոսուհու ներսում եղած հրեշին։ Սերիալի վրա աշխատել են Հովարդ Գորդոնը եւ Քլեր Դեյնսը։ Ագաթա Վիգսը՝ գլխավոր հերոսուհին, որին բոլորն անվանում է Էգգի, հարգված գրող է։ Նա ստացել է Պուլիտցերյան մրցանակ այն գրքի համար, որտեղ բացահայտել է իր խաբեբա հորը։ Երկրորդ գիրքը, սակայն, նրան ոչ մի կերպ չի հաջողվում գրել։ Օրեր շարունակ նա ստեղծագործական ճգնաժամի մեջ զբոսնում է իր շան հետ կամ էլ անարդյունք նստում է գրամեքենայի մոտ՝ Նյու Յորքի արվարձաններից մեկում գտնվող իր թանկարժեք տանը։ Մրցանակի գումարը բավականացրել էր այդ տունը գնելու համար, իսկ վերանորոգման համար այլեւս փող չկա։

Մինչդեռ վերանորոգման կարիքը խիստ է զգացվում։ Ու հանկարծ նրա կյանքի հանդարտահոս ընթացքը խաթարվում է պրոբլեմային հարեւանի կողմից։ Վերջինս հարուստ գործարար Նիլ Ջարվիսն է, որի կերպարը մարմնավորել է Մեթյու Ռիսը։ Նա գնում է հարեւանությամբ գտնվող տունն ու որոշում վազքուղի կառուցել անտառով։ Իսկ Էգգին դրան դեմ է ու որեւէ ցանկություն չունի շփվելու խորամանկ հարեւանի հետ։ Սակայն ստիպված է լինում շփվել ու ժամանակի ընթացքում նույնիսկ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել նրա հանդեպ։ Այդ ժամանակ պարզվում է, որ Ջարվիսի կինը մի քանի տարի առաջ անհետ կորել է։ Կային խոսակցություններ, որ նրան սպանել է ամուսինը՝ նենգ գործարարը։ Սակայն խոսակցություններից այն կողմ որեւէ ապացույց չկար։ Ի վերջո, Էգգին որոշում է գիրք գրել Ջարվիսի մասին։ Սակայն կինն անհանգիստ է, որովհետեւ չի կարծում, թե գիրքը կոմպլեմենտար կլիներ։ Հերթական զրույցի ընթացքում էլ Ջարվիսը համոզում է, որ ցանկացած մարդու մեջ հրեշ կա նստած։ Էգգին տրվում է այդ մանիպուլյացիային ու վախենում, որ իր մեջ էլ կարող է նման հրեշ նստած լինել։ Ու այս ամենի ֆոնին՝ հայտնվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Էբոթը, որին մարմնավորել է Դեւիդ Լայնսը։ Նա ժամանակին ցանկացել է բանտ նստեցնել Ջարվիսին՝ սպանության համար, իսկ հիմա էլ ցանկանում է Էգգիին նախազգուշացնել, որ այդ միլիոնատիրոջ հետ գործ չունենա, քանի որ նա շատ վտանգավոր է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image