Քաղաքականություն

«Հրապարակ». Տարոն Աճեմօղլուի հայտարարությանն ուշադրություն դարձրեք

«Հրապարակ». Տարոն Աճեմօղլուի հայտարարությանն ուշադրություն դարձրեք

Երեկ մենք ներկայացրել էինք սփյուռքում ծառայություն մատուցող Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորներից մեկի տեսակետը, որը խնդրել էր գաղտնի պահել իր անունը՝ խոսելով ՀԱԵ եւ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Այսօր հրապարակում ենք զրույցի երկրորդ հատվածը։

- Սրբազան, Ռուսաստանը բավական խիստ սանկցիաներ է սահմանել Հայաստանից ՌԴ արտահանվող մի շարք հայկական ապրանքների նկատմամբ։ Դա զգալի վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Առհասարակ, Ռուսաստանի հետ հարաբերությունները բավական լարվել են վերջին շրջանում։ Ի՞նչ եք մտածում այս մասին։

- Քո թույլտվությամբ, սկսենք Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակից։ Նախ հարկ է, որ Հայաստանի իշխանությունները մի շարք ճշմարտություններ կամ աքսիոմներ հաշվի առնեն հատկապես արտաքին քաղաքականության ձեւակերպման ու իրականացման հարցում։ Առաջին հերթին՝ իրենց հնարավորությունները գնահատեն, հետո՝ Հայաստանի հանդեպ արտաքին հետաքրքրվածության իրական պատճառները, ապա՝ աչքի առաջ ունենան աշխարհում ներկայում կատարվող զարգացումները, այսպես ասենք՝ գեոպոլիտիկան։ Փորձեմ բացատրել ավելի մանրամասն, թե ինչ նկատի ունեմ։ Էլի ասեմ՝ ես չեմ արդարացնում Նիկոլ Փաշինյանի կամ նրա կաբինետի գործունեությունը։ Շատ հարցեր կան, որոնց հետ համաձայն չեմ։ Հիմա փորձում եմ ուղղակի որպես «կողքից դիտող աչք» գնահատել իրողությունները՝ ըստ իմ կենսափորձի, գիտելիքների եւ ինֆորմացվածության։ Եթե հիշում եք, մի երկու շաբաթ առաջ Տարոն Աճեմօղլուն բավական հետաքրքիր հայտարարություն էր արել՝ Հայաստանի հետ կապված։ Հայաստանում այդ հայտարարության վրա քիչ ուշադրություն դարձվեց, մինչդեռ արի հասկանանք, թե ով է Աճեմօղլուն։ Աշխարհի մակարդակով հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նման մակարդակի մարդկանցից սովորաբար որեւէ բանի մասին կարծիք հարցնում են, այսպես ասենք՝ բավականին զգալի գումար վճարելով։ Նրանք այն մակարդակի փորձագետներից են, որոնք ամեն օր չէ, որ խոսում են էկրաններից կամ մամուլի էջերում։ Նրանց գնահատականներին պետք է շատ ուշադիր լինել։ Աճեմօղլուն ասել է մի բան, որը, իմ հասկանալով՝ Հայաստանի էկոնոմիկայի ամբողջական կամ համապարփակ գնահատականն է։ Ի՞նչ է ասել նա։ Առնվազն, որ Հայաստանի էկոնոմիկան բավական բարդ վիճակում է, Հայաստանը չունի հանքահումքային հարուստ բազա, հետեւաբար՝ նրա տնտեսության զարգացման միակ ուղին կարող է լինել թվայնացումը։ Եթե ձեր հայերենով ասենք՝ Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ միայն գիտելիքահեն հիմքի վրա, միայն գիտության, թվայնացման գործուն ազդեցությամբ։ Մյուս կողմից՝ Աճեմօղլուն նշում է, որ Հայաստանը փոքր երկիր է, ունի սահմանափակ ներքին պահանջարկ, մեկուսացված է բնական շուկաներից։ Սա շատ սթափ ու իրատեսական գնահատական է։ Հայաստանի իշխանությունները պետք է այս հայտարարության ողջ տարողությունը հաշվի առնեն։ Փոքր երկիր, սահմանափակ շուկա, սահմանափակ ներքին սպառում, ոչ այնքան գնողունակ մոտ 3 միլիոն բնակչություն, մեծ շուկաներից, բնական պաշարների մեծ շուկաներից մեկուսացվածություն։ Այս պայմաններում Հայաստանի համար Ռուսաստանի կամ Եվրասիական միության նման մեծ դաշնակից ունենալն ուղղակի փրկություն է։ Կարող ես կարծել, թե ռուսամետ հայտարարություն եմ անում, բայց՝ ոչ։ Ուղղակի սթափ գնահատում եմ, որքան թույլ է տալիս յոթ եւ ավելի տասնամյակների ապրած կյանքիս փորձառությունը։ Ես դեմ չեմ, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ կամ նվաճի այլ շուկաներ։ Սակայն արի ճիշտ հասկանանք։ Ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրամիությանը՝ տնտեսական առումով։ Ինչո՞վ կարող է Եվրամիության համար Հայաստանը գրավիչ լինել, առհասարակ։ Եվրամիությունն այն շուկան է, որն աշխարհի ամենագնողունակներից է։ Այդ շուկայում տեղ ունենալու համար պայքարում են գրեթե բոլոր մեծ խաղացողները՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները՝ վառելիքային ու էներգետիկ ոլորտում, Չինաստանը՝ գրեթե բոլոր ոլորտներում, ու այսպես շարունակ։ ԵՄ-ում տասնամյակներով ձեւավորված տնտեսական հարաբերություններ կան, ավանդույթներ կան, բիզնես կապեր կան, էլիտաներ կան՝ իրենց «խորքային շերտերով»։ Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ ԵՄ-ում չափազանց բարձր է մրցակցությունը։ Հաշվի առեք նաեւ, որ Եվրամիությունում բավականին խիստ ստանդարտներ կան սահմանված։ Որպեսզի ապրանքը կամ ծառայությունը հայտնվի ԵՄ-ում, պետք է այդ ստանդարտներին համապատասխանի։ Եվ, ուրեմն՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանն այդ շուկայում մասնաբաժին նվաճել։ Ապագայում՝ գուցե։ Սակայն, ինչպես հիմա է նորաձեւ ասել՝ միջնաժամկետ ու կարճաժամկետ հեռանկարում՝ հազիվ թե։ Հետեւաբար, էլի ձեզ մոտ հիմա շատ նորաձեւ բառով ասեմ՝ դիվերսիֆիկացիայի ներկա ճանապարհը, որով գնում է Հայաստանը, առնվազն հեռատես հաշվարկի վրա հիմնված չէ։ Եթե ավելի կոշտ չասեմ՝ սխալ է։ ԵՄ-ում արդեն սկսել են հնչել հայտարարություններ՝ Հայաստանի հնարավոր անդամակցության դեմ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Նայեք Ուկրաինային։ Տարածքի ավելի քան 20 տոկոսը կորցրել է։ Օրական կտրվածքով հարյուրավոր զոհեր է տալիս՝ պաշտպանելու համար Արեւմտյան բլոկին, սակայն նույնիսկ Ուկրաինայի եվրաինտեգրման հարցը մեծ հարցականի տակ է՝ անկախ այն ամենից, թե ով ինչ է հայտարարում։ Հետեւաբար, ո՞վ է Հայաստանին վերցնելու ԵՄ կազմ կամ տրամադրելու արտոնյալ պայմաններ, կամ՝ ինչի՞ դիմաց։ Ձեր ամենամոտ հարեւանը ձեզնից ավելի շատ փորձառություն ունի՝ Եվրամիության հետ հարաբերությունների եւ ինտեգրացիայի։ Նայեք Վրաստանին։ Մի՞թե վրացիներն այսքանը չեն հասկանում։ Իհարկե, հասկանում են։ Հատկապես հասկանում են, թե ինչով է պայմանավորված Եվրամիության՝ իրենց հանդեպ հետաքրքրվածությունը։ Այստեղ արդեն գանք վերեւում ասածս մտքին, թե ինչու է Եվրամիությունը կամ Արեւմուտքը հետաքրքրված Հայաստանով։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image