Այլ

Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարացման հարցը

Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետի երկարացման հարցը

Բաքվի դատարան միջնորդություն է ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ այս պահին Սաբայիլի շրջանային դատարանը քննում է Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության համապատասխան միջնորդությունը։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Բաքվի դատարանն ապօրինաբար 5-ական ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image