Քաղաքականություն

Ինչ էլ անեն, հարցնելու են, թե ինչու է ծախսվում այդ փողը

Ինչ էլ անեն, հարցնելու են, թե ինչու է ծախսվում այդ փողը

Արվեստագետ Նորայր Այվազյանը կարծում է, որ Քաղաքացու օրը նշելուց մեկ տարի հետո կարելի է համեմատել, թե այն ինչպես է նշվել։

«Նոր տոն է, ինչպե՞ս են տոնում Մայիսի 1-ը, Մարտի 8-ը, սա էլ նոր տոն է, չգիտեմ, թե ինչպես կլինի։ Լավ տոն եղավ՝ կշարունակվի, հաջող չեղավ՝ կձուլվի-կգնա»,- մեզ հետ զրույցում ասաց Նորայր Այվազյանը։

Նկատեցինք, որ ապրիլի 27-ին Քաղաքացու օրը, որպես տոն, նշելու համար պետբյուջեից հատկացվել է 124 միլիոն դրամ։ Սոցցանցերում կան արձագանքներ, որ այդ գումարով տոն նշելու փոխարեն կարելի էր այն բաժանել սոցիալապես անպահովներին ու կարիքավոր խավին։

«Ինչ էլ անեն՝ այդ արձագանքը կլինի։ Նույնը կարելի է ասել նաեւ մյուս տոների մասին։ Ինչո՞ւ ենք Մայիսի 9-ը նշում, ինչո՞ւ է ծախսվում այդ փողը։ Տոնածառ են դնում, այդ փողը կարելի է տալ աղքատներին։ Ես չեմ կարող ասել, որ այդ փողը չծախսելու դեպքում քանի աղքատ ընտանիքի կարելի է գոհացնել։ Համակարգային փոփոխություն է պետք, պետք է աշխատանք լինի, որ աղքատությունը վերանա»,- նշեց արվեստագետը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image