Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Միրզոյանը խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` Ալմաթիում երկու շաբաթ առաջ ունեցած հանդիպման,բանակցությունների մասին, ասել է՝ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրում նույնպես ներառվի Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը։ Ինչը նշանակում է, որ տարածքային մեծ նկրտումներ ունի, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ պայմանագրի համաձայնեցված դրույթներում հղում արվում է հիշյալ հռչակագրին, սակայն Միրզոյանը հակառակն է պնդել, հավելել նաեւ, որ Ադրբեջանի այդ պահվածքի հարցում անգամ Թուրքան համաձայն չէ եւ հորդորում է հռչակագրի դրույթը ամրագրել պայմանագրում:
Նշենք, որ այդ ամրագրումը կնշանակի ճանաչել Հայաստանը հստակ՝ Ալմա Աթիի հռչակագրով նախատեսվող սահմանով, հարց է հնչել՝ այդ դեքում որ սահմաններով է Ադրբեջանը պայմանագիր ուզում կնքել, Միրզոյանը պատասխանել է,որ հարցի վերաբերյալ հստակություն չի ներկայացվել: Խոսել է սահմանազատման մասին եւս, նախարարն ասել է՝ դեռ չգիտեն՝ հաջորդը որ տարածքում կսկսեն, իհարկե, հայկական կողմը նախընտրում է Ջերմուկի եւ այն հատվածները, որոնք օկուպացվել են ադրբեջանական զինուժի կողմից, սակայն նախարարի խոսքով՝ Ադրբեջանը ցավագին է ընդունում հող զիջելու հարցը, անգամ Ոսկեպարի հայտնի եռանկյունին,որը, ըստ սահմանազատման հիմքում դրված քարտեզների,ադրբեջանական են, հետ չպահանջեցին, որ ստիպված չլինեն Բերքաբերի մեր տարածքները վերադարձնել: Խոսվել է նաեւ Իրանում հայտնի ավիավթարի հետեւանքով առանցքային պաշտոնյաների փոփոխության եւ Հայաստանի նկատմամբ նոր քաղաքական կուրսի մասին, նախարարը կարծիք է հայտնել,որ քաղաքական կուրսի փոփոխություն մեծ հաշվով տեղի չի ունեցել։