ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը շարունակում է տարօրինակ որոշումներ կայացնել։ Երեկ ԱԺ մի շարք պայմանագրային աշխատակիցներ, որոնց աշխատանքային պայմանագրերն ավարտվում էին մարտի 31-ին, հանկարծ տեղեկացել են, որ իրենց պայմանագրերն այլեւս չեն երկարացվելու, այսինքն՝ ազատվելու են աշխատանքից։ Եվ սա տարակուսանք է առաջացրել ԱԺ աշխատակիցների մոտ, թե ինչու են որոշել առանց իրենց մի բերան տեղեկացնելու, առանց հիմնավորման, առանց ծանուցման ազատել աշխատանքից։ Հատկապես, որ մարդիկ կան, որոնք հնուց են աշխատում, բարեխիղճ աշխատողներ են։ Մեզ ասացին, որ մի քանի հոգու պայմանագիր երկարացվել է, բայց տարբեր ժամկետներով․ մեկինը՝ մեկ ամսով, մյուսինը՝ 4 ամսով, երրորդինը՝ կես տարով։ Եվ անհասկանալի են նաեւ պատճառները, թե ինչու են մի քանիսի պայմանագրերը երկարացրել, մյուսներինը՝ ոչ, ինչ սկզբունքով են առաջնորդվել։ Աշխատակիցներից մեկի մասով, ինչպես մեզ փոխանցեցին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի մոտ միջնորդել է նրա հարեւանը, ով խնդրել է իր մտերիմին չազատել աշխատանքից, եւ սա այն դեպքում, երբ Տիգրան Գալստյանը հարցը կտրուկ է դրել, թե ոչ ոքի համար իր մոտ չմտնեն, չբարեխոսեն։ Փաստորեն, դա ոչ բոլորին է վերաբերել։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Տիգրան Գալստյանից, բայց նրա ընդունարանից մեզ ասացին, որ պարոն Գալստյանը հեռախոսով հարցազրույց չի տալիս, նախընտրում է տետ ա տետ խոսել։ Մենք խնդրեցինք ընդամենը մեկ հարցի պատասխան հեռախոսի առկայության դեպքում մեկ ժամ ծախսել՝ մեկ հարցի պատասխան ստանալու համար, ռացիոնալ չէ, բայց ԱԺ աշխատակազմի ղեկավարն օգնականի միջոցով հրաժարվեց մեկնաբանություն տալուց։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հասարակություն
ԱԺ աշխատակազմի ղեկավարը կադրային ջարդ է սկսել
Ամենաընթերցված
Գնա՜ Ռուսաստան, գեղեցկուհի՜ս, հայրենիքը քեզ չի մո...
Պատմական նկարներ կան, որոնք հոդվածից ավելի զորեղ են խոսում։ Այդ նկարներից մեկը Հրապարակ- ում տեղադրվ...
«Հրապարակ». 11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունե...
Հակակոռուպցիոն դատարանը ճկռել է դատախազության կողմից վերջին օրերի բերված տասնյակ քրեական գործերի տակ...
Փաշինյանը բացել է արկղը՝ պարունակությունը շրջվել է...
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկե...
«Հրապարակ»․Պետական աշխատողներին գաղտնալսում են
Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վե...
×
❮
❯