Քաղաքականություն

Գյումրու ավագանու նիստը ընդմիջվեց, քվորում չի ապահովվում. խուզարկում են ավագանու անդամի տունը

Գյումրու ավագանու նիստը ընդմիջվեց, քվորում չի ապահովվում. խուզարկում են ավագանու անդամի տունը

Այս պահին պետք է մեկնարկեր Գյումրու ավագանու հերթական նիստը, սակայն մեկ ավագանու անդամի բացակայության պատճառով քվորում չի ապահովվում։

Հատկանշական է, որ նիստից մոտ մեկ ժամ առաջ իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում։ Այդ պատճառով Սիմոնյանը բացակայում է նիստից։

Չնայած նիստը պաշտոնապես մեկնարկել է, ավագանու անդամներից մեկի բացակայության հետևանքով որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվորումը չի ապահովվել։ Ստեղծված իրավիճակում նիստը վարող փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հայտարարել է կեսժամյա ընդմիջում՝ հույս ունենալով, որ դրանից հետո հնարավոր կլինի ապահովել քվորումը և շարունակել նիստի աշխատանքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image