Քաղաքականություն

Համայնքապետի առաջին տեղակալը հրաժարական է տվել

Համայնքապետի առաջին տեղակալը հրաժարական է տվել

Նոյեմբերյան համայնքի ավագանու մարտի 26-ի նիստում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը հայտարարել է այդ պաշտոնից իր հրաժարականի մասին։ Ավագանու անդամներից շատերի համար նրա քայլն անսպասելի է եղել։ Մ․ Աղամյանը հայտնեց, որ ինքը քաղաքականություն է մտնում, առաջիկայում դրա վերաբերյալ հանդես կգա տեսաուղերձով։ Նա միանալու է մեծ վարկանիշ ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժի։ Մ․ Աղամյանը շարունակում է մնալ Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ, նա վայր չի դրել ավագանու անդամի մանդատը։ 2026 թվականին Նոյեմբերյան համայնքում նախատեսված են համայնքի ավագանու ընտրություններ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image