Քաղաքականություն

«Ինքնիշխաններ», ինչու չեք տալիս վերջապես այդ պետության անունը

«Ինքնիշխաններ», ինչու չեք տալիս վերջապես այդ պետության անունը

«Ինչքան վատ պիտի լինի մարդու վիճակը, որ, դիմելով ծայրահեղ քայլի, պատերազմով սպառնա սեփական ժողովրդին»,- այս մասին քիչ առաջ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Մեզ արդեն տևական ժամանակ է՝ ասում են, թե առկա է հիբրիդային սպառնալիք:Արտաքին հետախուզական ծառայությունն էլ իր զեկույցում սրան անդրադառնալուց բացի մի առանձին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով ,որ բացահայտվել է կոնկրետ երկրի հատուկ ծառայության միջամտության դեպք: Հիմա ես հարց ունեմ մեր «ինքնիշխաններին: Եթե իրոք նման խնդիր կա, նման բան է եղել, ինչու եք կաշկանդված տալ այդ պետության անունը: Ինչից եք վախենում ընդհանրապես, եթե իրոք նման բան կա»,-նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image