ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը:
«Հրապարակի» թղթակիցը դեպքի վայրում է եղել։ Քննիչը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաքննական գաղտնիք է, չի կարող հայտնել խուզարկության պատճառը։
Արթուր Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս քայլերով փորձում եմ են իրենց լռեցնել, սակայն չի հաջողվի լռեցնել, պայքարելու են։
Հիշեցնենք, որ իրավապահների համար հիմք է հանդիսացել երեկ իշխանական լրատվամիջոցով հրապարակված «հեղաշրջման պլանը», որը ՔՊ-ականները եռանդով տարածում էին։
Արթուր Սարգսյանը մեզ ասաց, որ իր տնից առգրավել են 2 հեռախոս եւ 1 պլանշետ։
Մանրամասն՝ տեսանյութում