Քաղաքականություն

Վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն

Վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին և առաջիկա ընտրություններին՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, ընթացող գործընթացները հակասում են ազատ և մրցակցային ընտրությունների գաղափարին։

Նա նշել է, որ իշխանությունները, իր կարծիքով, քաղաքացիներին առաջարկելու քաղաքական բովանդակության փոխարեն ավելի հաճախ կիրառում են հակադրության, լարվածության և ճնշման գործիքներ։ Հարությունյանի գնահատմամբ՝ դա արտահայտվում է հասարակական մթնոլորտի սրման և տարբեր գործողությունների միջոցով։

Փաստաբանը նաև ընդգծել է, որ, իր համոզմամբ, հայ հասարակությունը, որը դժվար փորձությունների միջով է անցել, արժանի է այլ որակի քաղաքական միջավայրի և կառավարման։

Նա քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ պնդելով, որ դա կարևոր է սահմանադրական ճանապարհով իշխանության փոփոխության հնարավորությունը պահպանելու համար։

Հարությունյանը հավելել է, որ անհրաժեշտ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրական գործընթացներին՝ ընտանիքներով և շրջապատով, որպեսզի, իր խոսքով, ընտրատեղամասերում ապահովվի լայն մասնակցություն։

«Իշխանությունները վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն` քան կզացնելը, կտրելը, հակադրելը, ատելը, նստացնելը, խլելը: Տառապանքների ու փորձությունների միջով անցած, սակայն մայր հողին կառչած մնացած մեր ժողովուրդն արժանի է որակապես այլ իշխանության և էապես այլ միջավայրում ապրելուն»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image