Պակիստանում ուղղաթիռի կործանման հետևանքով 21 մարդ է զոհվել, հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները։
Համացանցում հայտնվել են կադրեր Քաշմիրի գոտում Պակիստանի զինված ուժերի Մի-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռի կործանման վայրից։
Կադրերում երեւում է, որ ուղղաթիռը կործանվել է բնակեցված տարածքի մոտ։ Վթարի վայրի վերևում թանձր ծխի սյուն է բարձրացել։
Իրավապահ մարմիններն ու փորձագետները պարզում են ուղղաթիռի կործանման պատճառները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանի բանակի Մի-17 ուղղաթիռը կործանվել է Քաշմիրի գոտում՝ Մուզաֆարաբադ քաղաքի մոտակայքում։ Անձնակազմի բոլոր անդամները մահացել են։
Ենթադրաբար, վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։