Հասարակություն

Փոխնախարարի որդու հարսանիքն է․ ովքեր են ներկա

Փոխնախարարի որդու հարսանիքն է․ ովքեր են ներկա

Մինչ երկրում լարված իրավիճակ է և օրեցօր այն բարդանում է և անգամ Կարմիր Խաչի անձեռնմխելի համարվող ավտոմեքենայից արցախցի հիվանդ մարդու են գերեվարում, այս իշխանությունների ներկայացուցիչներն ապրում են անհոգ ու անխռով կյանքով:

Թանկարժեք աստղերի են հյուրընկալում երկրում, պետական պահուստային միջոցներից 23 միլիոն դոլար են հատկացում համերգների կազմակերպիչներին, Սևանի ափին և այլուր վայելում են ամառը: «Հրապարակի» տեղեկություններով՝ այժմ «Փարավոն» ռեստորանային համալիրում ընթանում է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի որդու հարսանիքը: Բնականաբար՝ մեծ շուքով և հարյուրավոր հյուրերի մասնակցությամբ:

Մեր աղբյուրի խոսքով՝ հարսանիքին ներկա է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը` կնոջ հետ, իսկ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա չեն: Մեր հասարակությունը բաժանվել է ապրող ու չապրող, սովամահ լինող և հարսանիքներում կերկոխ լինող հատվածների, որոնք միմյանց հետ ավելի ու ավելի քիչ շփման կետեր ունեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image