Հասարակություն

Պարեկների հետ վիճաբանության արդյունքում բերդում հայտնված երիտասարդի մայրը տեսանյութ է տրամադրել

Պարեկների հետ վիճաբանության արդյունքում բերդում հայտնված երիտասարդի մայրը տեսանյութ է տրամադրել

Ամիսներ առաջ Hraparak.am-ը անդրադարձել էր Սպիտակ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Յարմալոյանի եւ պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում Լոռու մարզի առաջին ատյանի իրավասության դատարանը երիտասարդին դատապարտել էր 3․5 տարի ազատազրկման: 4 ամիս կալանավայրում մնալուց հետո Արթուրի խափանման միջոցը փոխվել էր, ազատ էր արձակվել, ստորագրությամբ չհեռանալու պայմանով:

Արթուր Յարմալոյանն այդ վճռի հետ չէր համակերպվել եւ դիմել էր վերաքննիչ դատարան՝ վճիռը բեկանելու, սակայն վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ է թողել, ավելին, մայրը՝ տիկին Յարմալոյանը կրկին դիմել է Hraparak.am- պատմելով, որ որդու նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, արդեն 3 ամիս է ՝ Արթուրը պատիժը կրում է կալանավայրում:

Երիտասարդի մայրը այսօր արդեն մեզ է տրամադրել տեսանյութերը,  որտեղ երևում է, թե ինչ պահվածք են դրսևորում պարեկները, եւ ինչպես են հայհոյելով որդուն բերման ենթարկում։
 «Տեսանյութում պարզ երևում է, ոնց են Արթուրին ձեռնաշղթաներով մեքենան խցկել, իսկ մյուս իրենց ընկերները՝ պարեկները, շարունակում են խոշտանգումը, ձեռնաշղթայված մարդուն հեշտ է հարվածելը, իհարկե:Երևում է նաև, թե ինչպես կանգնեցող պարեկը զեկուցում է բարձրաստիճան ղեկավարին, խուզարկել, պահանջել փաստաթղթերը, նույնականացման փաստաթուղթը, ինչը Արթուրն հրաժարվում է տալ, բայց տղաս ոչ մի ֆիզիկական միջոց չի կիրառում, անգամ իրենց խոշտանգման պահին: 4 ժամ հետո բաժնում պարեկներով ցուցմունք են տալիս, թե վարորդն է մեզ ծեծել, քննիչն էլ անմիջապես կալանավորում է՝3 ամսով: Արթուրի դատն իսկական մի խայտառակություն էր»,-ասում է երիտասարդի մայրը՝ նշելով, որ վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել՝ հուսալով, որ գոնե այս անգամ օբյեկտիվ քննություն կտարվի, առերեսում, վկաների հարցաքննություն եւ տեսաժապավենների մանրակրկիտ դիտում կիրականացվի, այլապես ստիպված կլինեն դիմել եվրոդատարան :

«Չեմ կարծում, որ ոստիկանական համակարգին դուր կգա, որ իրենց խոհանոցն ի ցույց դրվի համայն աշխարհին, որը անպատժելիության համախտանիշ ունի, նման ցածր որակի ոստիկաններն իրավունք չունեն աշխատել եւ խորտակել մարդկան կյանքը: Դա խայտառակություն է ոստիկանական բարձրաստիճան ատյանում աշխատող մարմինների համար»,- ասաց երիտասարդի մայրը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image