«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը «Իզմիրլյան» ԲԿ–ում է։ Սպուտնիկ Արմենիան հայտնում է, որ գերհոգնածության հետևանք է։
Սրբազանը մի քանի օր կմնա հիվանդանոցում վերականգնվելու համար և կպատրաստվի սեպտեմբերյան հավաքներին։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը ապրիլից` սկզբում Տավուշի մարզում, իսկ ապա` Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում ակտիվ գործունեություն է իրականացրել, անցկացրել բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ։