Թե ինչով են զբաղված Հայաստանի տարբեր կուսակցություններ այս օրերին՝ կարելի է դատել նրանց կայքերում տեղադրված տեղեկատվությունից։ Այդ նպատակով «շրջայց» կատարեցինք մի քանի կուսակցությունների կայքերում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում այս տարվա հուլիսի 26-ի թվագրությամբ տեղադրված են ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնցում նրանք քննադատում են իշխանություններին։ Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես գրում է․ «Եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ»։
Հուլիսի 27-ի թվագրությամբ Հայ հեղափոխական դաշնակցության կայքում տեղադրված է տեղեկատվություն՝ «Լիզպոնի հինգ անմահ հերոսներու հիշատակի ոգեկոչում» վերնագրով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 23-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Գավառի եւ հարակից գյուղերի ավելի քան 130 երեխա հնարավորություն է ստացել մասնակցելու ռուսերենի անվճար դասընթացների, բացի այդ գույք է տրամադրվել Գավառի թիվ 3 դպրոցին։
Իսկ ահա «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն իր վերջին տեղեկատվությունը տեղադրել է այս տարվա փետրվարի 21-ին։
ՀԱԿ-ը հայտարարել է, որ՝ «ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու նախաձեռնությունը։ ՀԱԿ-ը այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով»։
Հասարակություն
Ի՞նչ են հուշում կուսակցությունների կայքերը
Ամենաընթերցված
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից․...
«Մենք եկել էինք, հրավիրվել էինք, որպեսզի առերեսումը շարունակվեր, սակայն մեր իրավական համակարգը չի դա...
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը Իրանի հ...
Փաստորեն նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացն...
Հայկական համացանցի ամենաթեժ քննարկվող թեմաներից ու տարածվող մեմերից է դարձել իտալահայ քանդակագործ Վի...
Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր
Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալնե...
×
❮
❯