Այլ

Առաջին անգամ բուժվել է արհեստական բանականությունից կախվածություն ունեցողը

Առաջին անգամ բուժվել է արհեստական բանականությունից կախվածություն ունեցողը

Իտալիայում առաջին անգամ բուժել են արհեստական բանականությունից կախվածություն ունեցողին։ Այս մասին հայտնում է Gazzettino-ն։ Համաձայն տեղեկությունների, բուժառուն, ով բուժվել է կախվածության այդ տեսակից, քսան տարեկան է, իգական սեռի։ Վերջինս անընդհատ օգտվել է արհեստական բանականությունից եւ որոշ ժամանակ անց՝ իրեն ապահով ու լիարժեք է զգացել միայն արհեստական բանականության «ընկերակցությամբ»։

Դրա պատճառով էլ նա սկսել է մեկուսանալ եւ նաեւ որոշ առումով՝ կտրվել իրականությունից։Նման կախվածությունը բժիշկների համար նոր բան չի եղել եւ ոչ էլ անսպասելի։ Նրանք կարծում են, որ տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում լիովին կանխատեսելի էր նման կախվածության առաջացումը։ Գիտնականները նշում են, որ արհեստական բանականությունը այնպես է կառուցված, որ ճանաչում է մարդուն ու պատասխանում՝ ինչպես նա է ցանկանում եւ դա մեծ գայթակղություն է ու «թակարդ»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image