Քաղաքականություն

Իրավիճակի լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով. Ֆրանսիայի նախագահական

Իրավիճակի լուծում կարելի է գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով. Ֆրանսիայի նախագահական

«Հանրապետության նախագահն այս հինգշաբթի, մայիսի 13-ին հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա զարգացումների մասին», - հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ ֆրանսիական Հանրապետության նախագահը հիշեցրել է «Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել ադրբեջանական զորքերն անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը հայկական տարածքից»:

«Ֆրանսիան հույս ունի, որ տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի լուծում կարելի է գտնել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի միջոցով` այս տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը վերականգնելու համար», - եզրափակված է նախագահականի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հայկական կողմից տարածած հաղորդագրության մեջ խոսք չկա ՄԱԿ ԱԽ-ի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image