«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախօրեին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում: Ուշագրավ է, որ մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել: Խմբակցությունից վստահեցրին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել, եւ երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին: Նախօրեի հավաքին էլ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել են խմբակցության մարտավարությունը, անելիքները: Մեզ ասացին, որ խմբակցությունը որոշել է ավելի ռադիկալ դիրքավորվել: Իսկ ինչպե՞ս եք արձագանքելու ձեզ ուղղված՝ իմպիչմենթ նախաձեռնելու առաջարկին։ Մեր հարցին այսպես արձագանքեցին․ «Այնպես, ինչպես հրապարակային ենք հայտարարել»: Իսկ վերջին օրերին հատկապես տարածում է գտել դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի պատասխանը. «Եթե նախաձեռնողները ներկայացնեն մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կամ կարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Ֆրակցիայի նիստին մասնակցել է նաեւ Քոչարյանը
Ամենաընթերցված
Ձմերուկ վաճառող քաղաքացին ազատության մեջ է. մանրամ...
Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած ու հետո ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել, բայց կա...
Երկրպագուները պահանջում են անցկացնել Իսպանիա-Արգեն...
Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի տասնյակ հազարավոր երկրպագուներ պահանջում են անցկացնել Աշխարհի առաջնո...
Թրամփը ցանկացել է Իրանի դեմ պատերազմն ավարտել մի ք...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է ունեցել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կկարողանա ավարտել մի...
×
❮
❯