Ռուսաստանի Սոցիալական հիմնադրամը դադարեցրել է հրապարակել տվյալներ Հաշմանդամների դաշնային ռեեստրից։ Մասնավորապես այլեւս չեն հրապարակվում տվյալներ այն մասին, թե քանի հոգի է հաշմանդամություն ձեռք բերել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում։
Նշենք, որ մինչեւ օգոստոս ամիսը ՌԴ յուրաքանչյուր դաշնային սուբյեկտի համար այս տվյալները հրապարակվում էին ամսական կտրվածքով, որի օգնությամբ լրագրողները կարողանում էին մոտավորապես հասկանալ, թե պատերազմը քանի հոգու էր հաշմանդամ դարձրել այս ժամանակահատվածում։ Ընթացիկ տարվա հունիսի տվյալներով ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ավելի քան 5 հազար մարդ հաշմանդամության հաշվառման էր վերցվել։