Հասարակություն

Փաշինյանը Բերքաբեր կգնա փող հողի դիմաց առաջարկով

Փաշինյանը Բերքաբեր կգնա փող հողի դիմաց առաջարկով

«Հրապարակ»-ի տեղեկություններով մարզային այցով Տավուշում գտնվող Նիկոլ Փաշինյանը վաղը այցելելու է Բերքաբեր։ Բերքաբերում Փաշինյանի այցին ընդառաջ ստորագրահավաք են կազմակերպել։ Պահանջում են Բերքաբերի՝ թշնամու տիրապետության տակ գտնվող շուրջ 900 հա հողերի վերադարձն ապահովել։ Ըստ տեղեկությունների Փաշինյանը պատրաստվում է փոխհատուցման առաջարկ անել բերքաբերցիներին եւ գումարի դիմաց ստիպել՝ հրաժարվել հողային պահանջից։

«Ասում են, որ Փաշինյանի այցի նպատակն է գյուղացիներին համոզել հրաժարվել հողերից, որ այդ 900 հեկտարը մնա Ադրբեջանին։ 900 հեկտարը լճի այն կողմում է, մինչեւ այդ ասում էին, թե Կիրանցի հողերը, որ տանք , Բերքաբերինը հետ կստանանք։ Այդ տարածքում է գտնվում  գերիշխող դիրք ունեցող Փայտասարը՝ Օդնդաղը»,-պատմեց «Հրապարակ»-ի աղբյուրը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image