Քաղաքականություն

«Էս երկրի տերը երկրի վարչապետն ա, Նիկոլ Փաշինյանը»

«Էս երկրի տերը երկրի վարչապետն ա, Նիկոլ Փաշինյանը»

Երբ նախկինների օրոք պետական և հատկապես տեղական իշխանությունների որևէ պաշտոնյա խուլիգանական վարք էր դրսևորում՝ դա վերագրվում էր անցումային փուլին: Դրանում, մեծ հաշվով, առկա էր ճշմարտություն: Ընդ որում, անցումային փուլը մեդալի նման երկու կողմ ուներ: Առաջինը հասարակարգային էր ու դրանով պայմանավորված՝ տնտեսական: Հետխորհրդային բոլոր հանրապետությունները հրաժեշտ էին տվել սոցիալիստական կաթուցաձևին՝ ոտքի դնելով կապիտալիզմի դարաշրջան: Իսկ այն, համարյալ բոլոր տեղերում, դաժան դիմագիծ ուներ և այդ թվում՝ խուլիգանական: Մեդալի երկրորդ կողմը Մոսկվայի վերահսկողությունից ազատվելն էր, ինչն անկախության հատկանիշ էր ու, միաժամանակ, ամենաթողության հնարավորություն: Ամենաթողության, որ դրսևորվում էր թե՛ պետական և թե՛ հատկապես տեղական մակարդակում:

Հոգնելով այդ «բեսպրեդելից»՝ հասարակությունը ընդվզեց դրա դեմ և ի դեմս Սերժի մերժեց նախկիններին: Մերժման նախաձեռնողն ու կազմակերպիչը հայտարարեց, որ այսուհետ Հայաստանում հաստատվում է «ագորային» կամ ժողովրդավարական իշխանություն: Սակայն 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով կորցնելով ժողովրդի աննախադեպ վստահությունը՝ աստիճանաբար գլորվեց դեպի բռնապետության մահիճը: Իսկ բռնապետությունը ենթադրում է սեփական շահերին համապատասխան օրենքների ընդունում, կամ էլ արդեն ընդունված օրենքների և նույնիսկ պետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության, խախտումներ: Իսկ եթե պետական մակարդակում օրենք է խախտվում, ապա ինչո՞ւ չի կարող այն խախտվել տեղական մակարդակում: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ եթե խախտվում է գրված օրենքը, ապա շատ ավելի հաճախ պետք է խախտվեն չգրվածները, այսինքն՝ բարոյական կանոնները: Որքան էլ, ի դեպ, պետական իշխանությունն ի դմս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, ձև անի, թե պայքարում է գրված և չգրված օրենքները խախտելու երևույթի դեմ: 

Հայաստանյան «ժողովրդավարությունը», բացի բռնատիրական բնույթից, բնորոշվում է մեկ այլ հատկանիշով ևս: Նիկոլական «իրական» Հայաստանում իրականում տիրում է ոչ թե ժողովրդավարություն, այլ միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ ֆեոդալական, ճորտատիրական կարգեր: Յուրաքանչյուր իշխանիկ՝ պետական թե տեղական մակարդակում, իրեն զգում է հենց որպես ֆեոդալ՝ շրջապատված ճորտերով: Եթե այդպես չլիներ, ապա նորկյանքեցի «կոկորդիլոսագետ», Վեդիի համայնքապետ Սարգսյան Գարիկը վիրահատություն տարած հիվանդին դուրս գրել չէր տա, որպեսզի վերջինս գլխաքանակ ապահովի նիկոլական ապօրինի միջոցառմանը ու հետո վերադառնա հիվանդանոց: Բերեմ մեկ այլ օրինակ. ավելի քան մեկ տարի Թալինի համայնքի ղեկավարի ԺՊ նշանակված ու երկրորդ փորձից մի կերպ համայնքապետ ընտրեցված Սափեյան Տավրոսը հրապարակավ չէր հայտարարի, որ ինքը «Թալինի համայնքի ղեկավարն է ու տեր է իր Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում...»: Տվյալ դեպքում էականը հենց կեղեցիներում տեր լինելու հանգամանքը չէ, չնայած Թալինում տեղակայված եկեղեցիները չեն պատկանում նրա «տիրոջը» (իր ասելով «էս երկրի տերը երկրի վարչապետնա, Նիկոլ Փաշինյանը»), ո՜ւր մնաց, թե իրեն պատկանեն: Այլ այն հանգամանքը, որ լինելով ընտրեցված (թեկուզ լիներ իրապես ընտրված)՝ ինքն իրեն ֆեոդալ է զգում Նիկոլի ձևավորած «իրական» ու «ժողովրդավարական»  Հայաստանում: Ուրեմն եկեղեցիներն ու մնացած բոլոր կազմակերպությունները պատկանում են թե՛ իրեն և թե՛ իր տիրոջ:

Ինչ մնում է Թալինում ինչ-որ «ռազբորկի» ժամանակ ատրճանակից կրակելուն և կամ Մայր տաճարի տարածքում բողոքող կնոջն արձագանքելով՝ «Մի քիչ սիրուն ըլնեիր՝ կիջшցնեի (խոսքը ներքնաշորի մասին է)» ասելուն, կամ էլ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանի կողմից պատարագ մատուցելուն խոչընդոտելուն, ապա մերօրյա ֆեոդալներին շատ ավելին է թույլատրված: Քանի որ այդպիսին է Եվրամիության կողմից աջակցվող նիկոլական «ժողովրդավարության» բնույթը:  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image