Արգենտինացի ֆուտբոլսիտ, հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստը, ըստ Diario Sport պարբերականի վարկածի։ Համաձայն հաղորդման, մարզիկը արժանացել է հատուկ մրցանակի, որի շնորհման արարողության ժամանակ՝ հազիվ է կարողացել զսպել արցունքները։
«Ես ոչ մի տեղ էլ չէի ուզում հեռանալ։ Ուզում էի կարիերաս ավարտել «Բարսելոնայում»։ Ցավոք, ամեն բան այլ կերպ եղավ։ Սակայն շատ շնորհակալ եմ այդ մրցանակի համար։ Սակայն մենք՝ ընտանիքով, կվերադառնանք «Բարսելոնա»՝ իմ տոն»,- ասել է Մեսին։