Այլ

Որ ջերմաստիճանն է կերակրի համար համարվում օպտիմալ

Որ ջերմաստիճանն է կերակրի համար համարվում օպտիմալ

Չափազանց տաք սնունդն ու ըմպելիքները կարող են վտանգավոր լինել մարդու համար։ Այս մասին ասել է գաստրոէնթերոլոգ Ալեքսանդր Պրիկազչիկովը՝ իր տելեգրամյան ալիքում ներկայացնելով, թե որ ջերմաստիճանն է համարվում ամենից օպտիմալը սննդի եւ ըմպելիքների համար։ Եթե կերակրի կամ խմիչքի ջերմաստիճանը կազմում է ավելի քան +65 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի, ապա երկու անգամ մեծ է ռիսկը, որ մարդը կարող է նման ջերմաստիճանի կերակրի կամ խմիչքների մշտական կիրառման հետեւանքով ունենալ կերակրափողի օնկոլոգիական հիվանդություն։ Բացի այդ, շատ տաք ուտելիքները կարող են աղեստամոքսային համակարգում առաջացնել էրոզիաներ եւ էզոֆագիտներ։

Օպտիմալ ջերմաստիճանը սննդառության համար՝ կերակուրների եւ խմիչքների պարագայում 36-42 աստիճանն է, նշել է մասնագետը։ Սառը ընպելիքները կամ կերակուրները վտանգ չեն ներկայացնում, քանի որ ստամոքսը միեւնույնն է, դրանք բերում է մարմնի նորմալ ջերմաստիճանի, ասել է Պրիկազչիկովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image