ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որը քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի նախատեսում են խստացնել պատիժները հարկային հանցագործությունների համար: Մասնակցել են նաեւ ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, տարբեր կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ:
Քննարկման մասնակիցները բարձրացրել են նախաձեռնության մասով գործարար միջավայրի մտահոգություններն ու խնդիրները: Եւ առաջարկվել է ՊԵԿ-ի հետ համատեղ կազմել երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը կզբաղվի օրենսդրական նախաձեռնության նախագծի բարելավմամբ և լրացուցիչ ուսումնասիրությամբ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնելով նոր տարբերակ, իսկ մյուս աշխատանքային խումբը՝ վարչարարական պրակտիկայի ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրությամբ։ Պայմանավորվել են շարունակել աշխատանքները։