Հարցազրույց

«Հրապարակ»․ Այս մարդուն պետք է իգնոր անել

«Հրապարակ»․ Այս մարդուն պետք է իգնոր անել

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է:

- Նիկոլ Փաշինյանի պահվածքը միշտ է եղել նյարդային, սակայն վերջին շրջանում ակնհայտ սրացումներ են նկատվում: Նա անդադար սկանդալների մեջ է հայտնվում, ակնհայտ վախեր ունի, տարօրինակ լայվեր է անում. «տղա ես՝ խոսիր», ««արհամարհել» բառը գրեք», «քարաքոսն ի՞նչ է», «ուժեղ տղա ես` էդ տեքստը կարդա»: Ինչպե՞ս կբնորոշեք Փաշինյանի հոգեվիճակը:

- Նիկոլ Փաշինյանը մշտապես եղել է թույլ տղա, հիմա փորձում է ուժեղ տղաներին ստորադասելով, ցույց տալ իր «ուժը»: Նրա ֆեյսբուքյան լայվը անհաջողակի մասին պատմող դասական օրինակ է: Այդ մարդը չի կարողանում իր արած գործերով, իր գաղափարներով ու քայլերով բարձրանալ, նրա բարձրանալու միակ ձեւը ուժեղներին ստորադասելն է: Ես շատ հավանում եմ Դոն Կիխոտին, նա ռոմանտիկ կերպար է, սակայն եկեք Նիկոլ Փաշինյանին համարենք մեր ժամանակների Դոն Կիխոտ, որը կռիվ է տալիս հողմաղացների հետ: Նա բոլորի հետ կռիվ ունի: Եթե կհիշեք` ամեն ինչ սկսվեց նրանից, որ նա իր քաղաքական հակառակորդներին բանավեճի էր կանչում, հիմա ամեն գնով իր մրցակիցներին փորձելու է բերել իր ստերի ու շոուների դաշտ…. այդ շարքին էր դասվում նաեւ Մոսկվայում Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ զրույցը` փորձեց Պուտինի մոտ իրեն ցույց տալ որպես ուժեղ տղա: Այսինքն` պարտված Փաշինյանը փորձում է ֆավորիտների վրա շողք գցել: Այս մարդուն պետք է իգնոր անել: Առաջին իգնորը նրան կաթողիկոսն է արել, ինչից հետո շարունակում են քաղաքական ուժերը` Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը եւ այլք….

- Իսկ 18-ամյա դեռահասի նկատմամբ այս դաժան վերաբերմունքն ինչի՞ համար է: Իմաստը ո՞րն է:

- Սա փոքրոգության, քինախնդրության վառ դրսեւորում է: Հայ ժողովուրդը ի վերջո պետք է հասկանա, թե իր ձայնն ում է տվել 2018-ին` տվել է մի փոքրոգի, քինախնդիր, 18-ամյա դեռահասից վրեժ լուծող մարդու: Երկրի ղեկավարները, իրական լիդերները սովորաբար լինում են ներողամիտ: 18-ամյա երեխան չի կարող երկրի ղեկավարի համար դառնալ թիրախ: Ստեփանակերտում եւ Շուշիում քոչարի պարելով, «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարելով, հանձնեց մի ամբողջ պետություն: Այս վարքագիծը հուշում է մի բան` նա հոգեբանական առումով դեռահասության փուլում է գտնվում: Ընդ որում` վատ, սպեկուլյատիվ դեռահասության փուլում: Բազմաթիվ չհաղթահարված բարդույթներ ունի, ինֆանտիլ վարքագիծ, ու լավ կլինի, որ վերջինիս հետ սկսեն աշխատել հոգեբաններ: Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եկեք ուժեղներին խփենք, որ մենք ավելի ուժեղ երեւանք: Նա կարծում է, որ մարդկանց նվաստացնելով ինքը բարձրանում է, բայց իրականում հակառակն է` այդ վարքագծի պատճառով իր վարկանիշն օրեցօր նվազում է:

- Ոմանք կարծում են, որ Փաշինյանի մոտ սրացումներ առաջացան ամուսնալուծությունից հետո:

- Ես չեմ հավատում եւ դրա համար հիմքեր ունեմ: Այս մարդկանցից 8 տարիների ընթացքում չեմ լսել գեթ մեկ ճիշտ խոսք, փոխարենը տեսել եմ անդադար իրար հաջորդող շոուներ, անգամ երեխաներին չեն խնայել իրենց շոուների համար, ես ուղղակի չեմ հավատում նրանց ամուսնալուծությանը: Այն, ըստ իս, ակտ է, պլանավորված շոու, ինչն ունենալու է այլ արարներ: Մայիսի կեսերից ի հայտ կգա շոուի հերթական արարը, հունիսին կհասնի իր տրամաբանական ավարտին` հարսի շորով եւ պսակադրությամբ: Ես չգիտեմ գեթ մեկ կնոջ, որը լինի ամուսնալուծված եւ այդքան աջակցի իր նախկին ամուսնուն:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image