Սպորտ

Ինչու են լարվել Մբապեի եւ «Ռեալի» հարաբերությունները

Ինչու են լարվել Մբապեի եւ «Ռեալի» հարաբերությունները

Իսպանական մամուլում եւ սոցկայքերում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ կրկին լարվել են Կիլիան Մբապեի եւ «Ռեալի» մարզիկներից Վինիսիուս Ժունիորի հարաբերությունները։

Լրագրող Ֆրանսուա Գալարդոյի հաղորդմամբ՝ ֆրանսիացի մարզիկը իրեն զգում է դավաճանված թիմի որոշ ֆուտբոլիստների կողմից, ներառյալ՝ Վինիսիուսի։

Գալարդոն նշում է, որ այս իրավիճակում հնարավոր է, որ Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին ամռանը վերջնագիր ներկայացնի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։Մբապեի շրջապատը կարող է հարցը դնել շատ կոշտ՝ կամ «Ռեալը» ազատվում է Վինիսիուսից, կամ Մբապեն է հեռանում «Ռեալից»։

Չնայած խոսակցություններին, պաշտոնական հաստատում կողմերից որեւէ մեկը, կամ հերքում, չի արել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image