Նախնական որոշմամբ՝ փետրվարի 15-ին տեղի կունենա ՔՊ համաժողովը, որի ընթացքում նախնական կձեւավորվի ՔՊ ցուցակը։ Ինչպես գրել էինք, համաժողովի հազար պատվիրակները 50 հոգու են ընտրելու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։ Հիշեցնենք, որ պատգամավորության համար առաջադրվել էր 380 անձ, որոնք նախ ֆիլտրվել են վարչության կողմից` հարյուր հոգի կտրվել է քննությունից, գրանցվել է 280 թեկնածու: Համաժողովի յուրաքանչյուր պատվիրակ կարող է 50 հոգու ընտրել, ըստ այդմ էլ կձեւավորվի նախնական ցուցակը։ Սակայն քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երեւալ, բայց նաեւ ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքերին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի 50 առաջին համարներին` առանց ցուցակը կազմելու, ապա կլինի երկրորդ փուլ․ մի համաժողով կամ համագումար էլ կանեն, հավանաբար՝ մարտի կեսերին, եւ կրկին պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին հիսուն թեկնածուների միջեւ, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն: 50 հոգու միջեւ ընտրության ժամանակ Փաշինյանը կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել եւ իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ Ասենք, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին համաժողովը չի ընտրի, սակայն ինքն ուզում է նրան ԱԺ նախագահ դարձնել: Դրա համար հարկավոր է, որ նա ամենաշատ ձայն ստացած կին թեկնածուն լինի եւ կանանց քվոտայով մեխանիկորեն երրորդ հորիզոնականը զբաղեցնի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար...
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները այսօր քանդման աշխատանքներ էին իրականացնում Գարեգին Հովսեփյան 50...
Այսօր հայտնաբերվածներն Աջափնյակի սկանդալային սպանո...
Ներքին գործերի նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հուլիսի 15-ի վաղ ա...
Վերջը
Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...
Բժշկուհի Շաքե Հմայակյանը և երգիչ Վիգեն Հովսեփյանը...
Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են։ Այս մասին Շաքե Հմայակյանն ասել...
×
❮
❯