Կիրանց գյուղի ներսում տեղադրվել են սահմանային վերջին երեք հենասյուները, որոնցով գյուղը կիսվում է, սահմանն անցնում է գյուղամիջով։ Կիրանցում սյուների կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված, գյուղացիներին թույլ չեն տալիս մոտենալ,
Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեղված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։