Ուկրաինական զինուժը ռմբակոծել է Ռուսաստանի Բելգորոգի մարզի գյուղերից Նովայա Տավոլժանկան։ Երկու մարդ վիրավորում է ստացել։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
«Երեք հրետանային ականներ պայթել են բնակելի տան հարեւանությամբ, որում ընթանում էին վերականգնողական աշխատանքներ»,- ասել է նահանգապետ Գլադկովը: