Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինոնյանը մոտ օրերս պետք է 10-օրյա այցով մեկներ Ֆրանսիա, սակայն այցը հետաձգվել է։ Սինանյանի գրասենյակից մեր հարցին, թե ինչո՞ւ է այցը հետաձգվել, պատասխանեցին․
«Այցը հետաձգվել է, որպեսզի հարմարեցվի Ֆրանսիայի հայ կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, խոսքը՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի ղեկավարած կազմակերպության տարեվերջյան ընթրիքի մասին է, որը ենթադրվում է, որ տեղի կունենա հավանաբար, դեկտեմբեր ամսին, դեռևս հստակ օր չկա»։