Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանն այսօր «ապրում/գործում/ջանում» է՝ ելնելով Հայաստանի շահերից՝ ի տարբերություն գործող իշխանության

Ռոբերտ Քոչարյանն այսօր «ապրում/գործում/ջանում» է՝ ելնելով Հայաստանի շահերից՝ ի տարբերություն գործող իշխանության

Նիկոլն ու նրա ՔՊ-ական խամաճիկներն օգտագործելու են նախկինների թեման այնքան ժամանակ, որքան իրենք կգտնվեն իշխանության մեջ: Դա մի աննորմալ կարուսել է, որ մի մասը գրավել է գործող իշխանությունը, իսկ մյուս մասը մեծահոգաբար զիջել է նախկիններին: Ու փորձում է պահպաննել հավասարակշռություն կարուսելի պտույտների ընթացքում:

Ինչը նշանակում է, որ գործող իշխանությունից ու նրա գեներացրած արհավիրքներից Հայաստանն ազատելու համար անհրաժեշտ է հրաժեշտ տալ նաև նախկիններին:

Բայց դա չպետք է արվի այնպես, ինչպես փորձում են անել ոմանք՝ թիրախավորել այս կամ այն անձին կամ քաղաքական ուժը: Դա փչացնում է երկու կողմին էլ. նրան, ով հայտնվել է թիրախի ներքո, և թե գործընթացը նախաձեռնողին:

Ինչն արհեստականորեն ակտիվացնում է նախկինների թեման, ու արդյունքում շահում է գործող իշխանությունը՝ իր հերթին հարձակումներ գործելով բոլոր նախկինների վրա: Կարծում եմ, որ ասվածը բարդ բան չէ և դժվար չէ հասկանալը, բայց, չգիտես ինչու, նախկինները շարունակում են կռիվ տալ միմյանց դեմ, և այդ երևույթը չի կասեցվոմ:

Բազմիցս եմ ասել, որ խայտառակ պարտության պատասխանատու և մեղավոր և, ըստ այդմ, դրա խորհրդանիշ Փաշինյան Նիկոլից Հայաստանն ազատագրելու նպատակով 2021-ին ձայն եմ տվել նախկիններից «Հայաստան» դաշինքին: Բայց կարող էի ձայնս տալ ընդդիմադիր մյուս դաշինքին, եթե համարեի, որ վերջինս ավելի մեծ շանսեր ունի վերը նշված նպատակն իրականացնելու առումով: Թեև ժամանակին՝ 2000-ականների սկզբից պայքարել եմ, նախ, երկրորդ, ապա նաև երրորդ նախագահի դեմ:

Սակայն, որպես ադեկվատ անձնավորություն, «Գույք պարտքի դիմաց» գործընթացի առումով հաստատ համաձայն չէի լինի Պետրոսյան Ռոմանոսի հետ:

Եթե վերջինս այդ գործընթացի ժամանակահատվածում (2000-ականնների սզբին) աշխատեր ոչ թե Աբովյանի քաղաքապետարանում, այլ զբաղվեր լրագրությամբ ու ընդդեմ այդ գործընթացի նախորդ օրը գրած նյութը հրապարակեր այն օրերի ընդդիմադիր մամուլում:

Որովհետև «Գույք պարտքի դիմաց» գործընթացում ներառված հինգ ընկերություններից մեկի՝ «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Աբովյանի հետ անձամբ ծանոթ եմ եղել այդ թվականներին ու մի քանի նյութ եմ գրել ՓԲԸ-ի վերաբերյալ:

Ու անընդհատ շեշտել եմ տնօրենի փոխանցած այն միտքը, որը եթե տեղի չունենար այդ գործընթացը, ՓԲԸ-ն փակվելու էր ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ պետական կամ արդեն մասնավորեցված ձեռնարկություններ: Ռուսաստանը որպես ձեռնարկության արտադրանքի շուկա գտնելը տեղի էր ունեցել հենց այդ գործընթացի շնորհիվ, ու ՓԲԸ-ն, բնականաբար, դեռևս երկար ժամանակ գործել էր:

Դա նույն պատմությունն է, ինչ տեղի է ունենում այսօր. եթե ռուսական շուկան փակվի հայաստանյան ձեռնարկությունների առջև, ապա դա կհանգեցնի այդ ձեռնարկությունների մեծ մասի փակմանը:

Ի դեպ, որոշ չափով տեղյակ եմ նաև մնացած չորսի առումով, ու բոլորն էլ լուրջ խնդիրներ են ունեցել: Ինչ մնում է գույքային միավորների գնին, ապա դրանք իսկապես շատ ցածր էին, բայց խնդիրը ոչ թե գումար վաստակելն էր, այլ դրանք «կենդանացնելը»: Որպես օրինակ բերեմ երևանյան շուկաների խնդիրը. դրանց մասնավորեցման ժամանակ գնորդ չէր գտնվում, իսկ Քոչարյանի շնորհիվ տնտեսության զարգացմանը զուգահեռ դրանք դառնում էին «կռվախնձոր»:

Դա էլ որպես պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը լուսաբանող լրագրող եմ վկայում՝ իմանալով, թե ինչպիսի դժվարությամբ էին առաջին տարիներին մասնավորեցվում այդ օբյեկտները: Չգիտեմ, ասվածը գիտակցում է 3,5 տարի ՊՎԾ պետ աշխատած Ռոմանոսը, թե ոչ, բայց հասկանալի է, որ չէր կարող չարձագանքել ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին:

Ու այլ բան չգտավ, քան բազմիցս շահարկված այդ իրողությունը: Իսկ եթե չարձագանքեր, ապա կարող էր զրկվել իր նոր պաշտոնից ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ԱԱԾ պետ Աբազյանի առումով: Ով Սամվել Կարապետյանի առումով չկատարեց ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի հրամանը ճիշտ ժամանակին և այնպես, ինչպես կարգադրվել էր, և զրկվեց պաշտոնից:

Ինչևէ, Պետրոսյան Ռոմանոսի առաջարկը «Գույք պարտքի դիմաց» գործընթացի վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառումը կարդալու (կարդացել եմ), և «ու՞մ շահերից է ապրում/գործում/ջանում… սույն անձը և ի՞նչ է ուզում վերջապես նա մեր ժողովրդից…» հարցի մասին կարող եմ հանգիստ պատասխանել առանց իր հարցազրույցը երկրորդ անգամ դիտելու:

Շուրջ 10 տարի բարձրագույն պաշտոնն զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանն այսօր «ապրում/գործում/ջանում» է՝ ելնելով Հայաստանի շահերից՝ տարբերություն Ռոմանոսին ինչ-ինչ պաշտոնների նշանակած Նիկոլի ու նրա հիմնադրած կուսակցության ու դրա անդամների: Դա ասում եմ որպես մի անձ, ով, թեկուզ որպես ընդդիմադիր, չի տրվել ընդդիմադիր պոպուլիստական մտածողությանը կոնկրետ «Գույք պարտքի դիմաց» գործընթացի առումով:

Քանի որ դեռևս 20-25 տարի առաջ օժտված է եղել պետական մտածողությամբ՝ չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն:

Որպես տնտեսական ոլորտի լրագրող շարունակ արձանագրել է նախագահ Քոչարյանի կողմից իրականացված առաջընթացը՝ ի տարբերություն, ասենք, Ռոմանոսի ղեկավարի, որի օրոք չեն կարողանում նույնիսկ ժամանակին վճարել թոշակները:

Դա էլ որպես թողակառու եմ ասում՝ խոստացել էին վճարել ամսի 2-ին՝ մոռանալով նայել օրացույցին: Ու քանի որ 2-ին շաբաթ էր, իսկ այսօր էլ կիրակի, ապա ինձ նմանները հերթական թոշակը կստանան ամսի 4-ին. տարոսը Ռոմանոսին ու բոլոր ՔՊ-ականներին:

ՀԳ. Երեկ նույնիսկ պարտվեցի կնոջս՝ ասելով, որ խոստացել են թոշակը տրամադրել 2-ին: Ու հիմնավորել էի, որ թոշակ վճարելն ինչ է, որ չկարողանան կատարել իրենց խոստումը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image