Հասարակություն

Անուղղելի անուղեղները

Անուղղելի անուղեղները

Ի՞նչ ասես այս մարդկանց, որոնք հետեւողականորեն, մեծ համառությամբ շարունակում են խախտել համակեցության տարրական նորմերը, խախտել մարդկության սահմանած կարմիր գծերը, անցնել բարոյականության ընդունված սահմանները: Ի՞նչ ասես սրանց, որոնց արդեն 6 տարի ասում ենք` մի պառակտեք մեր հասարակությունը, հային հայի դեմ մի հանեք, անհեթեթ ու ամոթալի հայտարարություններ մի արեք, մարդկանց տարբեր խմբերի մի վիրավորեք, ձեր տեսակետը չկիսողներին մի հայհոյեք, օտար պետություններին ու դրանց ղեկավարներին հարգալից վերաբերվեք: Ձեր այսրոպեական շահը վեր մի դասեք մեր պետության շահերից: Վերջապես` լրջացեք, աշխատեք, ձեր պատասխանատվությունը գիտակցեք, չկշռադատված քայլեր մի արեք, ազատվեք հորինված վախերից, համարձակ եղեք մեր հակառակորդների հետ հարաբերվելիս: Ո՞ր մեկն ասեմ:

Անիմաստ է հազարերորդ անգամ կրկնել բաներ, որոնք ընկալելի չեն սրանց համար: Որովհետեւ նրանք ոչ թե Արմինե Օհանյանին, Վարդան Հարությունյանին, Լեւոն Զուրաբյանին, Արման Աբովյանին եւ մյուսներին են լսում, այլ մի Վարդուշ տոտայի եւ Ալբերտ ձյաձյայի, որոնք իրենց թերի գիտելիքներով եւ անտեղյակությամբ ձմերուկ են դնում Հայաստանի Հանրապետությունը փորձանքների տանող այս անմեղսունակների թեւերի տակ, դուխ տալիս ու մղում նորանոր «հերոսությունների»: Հարյուր-հազարավոր խելացի, գրագետ, օգտակար կարծիքների մեջ սրանք լսում են ոչ թե մասնագետներին, սրտացավներին, այլ ոմն «Գայանե Մարգարյանի», ուրախանում նրա արձագանքով, ասելով` ժողովուրդը դուք չեք, այլ գայանեմարգարյանները, որոնք սիրում են մեզ ու ամեն քայլափոխի ասում` «մեր հզոր վարչապետ, դու ճիշտ ես, մենք քո կողքին ենք»: Սրանք նույնիսկ ժողովրդական ասացվածքներ չեն կարդացել` «Եղիր գիտունին գերի, մի եղիր անգետին սիրելի»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image